// Add the new slick-theme.css if you want the default styling
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» Հիմնադրամին-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող լոտերի վարձակալության հանձնման բաց աճուրդ` դասական եղանակով․

- ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց, 42 հասցեում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկի վենդինգային ապարատների 1,8 ք․մ․ մակերեսով տարածք: Լոտի ամսական վարձավճարի մեկնարկային գինը` 70000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց, 42 հասցեում գտնվող անշարժ գույքի 2-րդ հարկի 5,8 ք․մ․ մակերեսով հատավաճառ մթերքի կետ: Լոտի ամսական վարձավճարի մեկնարկային գինը` 125000 ՀՀ դրամ:

Վարձակալության պայմանագրի ժամկետը՝ նվազագույնը մեկ տարի, առավելագույնը՝ մինչև 2031թ․։

Վարձակալված տարածքում իրականացվելիք համապատասխան ձեռնարկատիրական գործունեության գնային սանդղակը պետք է համապատասխանի ՀՀ ողջ տարածքում համադրելի պայմաններում հատավաճառման և ինքնաշխատ սարքերի միջոցով ապրանքների վաճառքի միջին շուկայական գներին՝ բացառելով միայն Երևան քաղաքի փոքր կենտրոնի գների մոտարկումը։ Վարձակալության պայմանագրի հետ կապված ծախսերը՝ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև հնարավոր այլ ծախսերը պետք է կրի աճուրդում հաղթող արձանագրված անձը։ Վարձակալության մնացյալ պայմանները կարգավորվում են ընկերության կողմից իրականացված հրապարակային ծանուցմամբ, ՀՀ օրենսդրությամբ և պատվիրատուի և հաղթող արձանագրված անձի միջև կնքվելիք վարձակալության պայմանագրով։

Պայմանագիրը կնքվելու է աճուրդի արձանագրությունը կնքելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում կամ պատվիրատուի հետ փոխհամաձայնեցված ժամկետում:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 08.12.2026թ.-ին, ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2027թ. ներառյալ: Յուրաքանչյուր լոտի աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է 20000 ՀՀ դրամ, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 526185 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.borsa.am կայքերը:
Հայտարարությունը ստեղծվել է 20, Նոյեմբեր 2026
Օգտվողի հայտարարությունները
© http://www.arucax.am 2026