Աճուրդի առաջին փուլը կայանալու է 08․12․2026թ., ժամը 12:00-ին, ք․Երևան, Սայաթ-Նովա պող., 40շ, 82/31 հասցեում՝ նշված մեկնարկային գնով, այնուհետև՝ աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի նույն վայրում, նույն ժամին, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ կիրառելիության դեպքում նվազեցված արժեքով, բայց ոչ պակաս հատման գնից: Աճուրդի ավարտը՝ 30.12.2027թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «դասական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
1․ Լոտ`
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, Հայ Ֆիդայիների փողոց, թիվ 58/1 հասցեում գտնվող 0,19 հա հողամաս,
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս հասցեում գտնվող 2,16 հա հողամաս,
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Հայ Ֆիդայիների փողոց, 58/3 հասցեում գտնվող 198,93 ք․մ․ քարի մշակման արտադրամաս (որոշ հատվածը անավարտ է, իսկ որոշ հատվածի ավարտվածության աստիճանը 50%-80% է) և 0,0246 հա հողամաս,
- Բետոնախառնիչ կայան՝ 1600L 80 KW CAMELWAY HZS50, 35/0 NE-35.ME I: PRGU2427729,
- Ցեմենտի բունկեր 65 տոննա,
- Ջրի բակ 10 տոննա։
Լոտի մեկնարկային գինը` 920000000 (ինը հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ։
2․ Լոտ`
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, թիվ 200/1 հասցեում գտնվող 269,87 ք․մ․ բնակելի տուն և 0,0445 հա հողամաս,
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, 200/2 հասցեում գտնվող 133,86 ք․մ․ բնակելի տուն և 0,01748 հա հողամաս։
Լոտի մեկնարկային գինը` 62000000 (վաթսուներկու միլիոն) ՀՀ դրամ։
3․ Լոտ`
- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, Զ․Անդրանիկի պողոտա, 58/2-58/4 հասցեում գտնվող 222,97 ք․մ․ առևտրի սպասարկման կետ և 0,012 հա հողամաս,
- Սառնարան ARIADA,
- Վառարան UNOX։
Լոտի մեկնարկային գինը` 73000000 (յոթանասուներեք միլիոն) ՀՀ դրամ։
4․ Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք․, Մ․ Մկրտչյան փողոց, 19 հասցեում գտնվող 88,14 ք․մ․ հիմք և 0,446 հա հողամաս։
Լոտի մեկնարկային գինը` 300000000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ։
5․ Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Հարավային թաղամաս, Զ․ Անդրանիկի պողոտա, 2 հասցեում գտնվող 373,68 ք․մ․ ռեստորան, 274,13 ք․մ․ ռեստորան, 236,45 ք․մ․ ռեստորան և 0,3211 հա հողամաս։
Լոտի մեկնարկային գինը` 800000000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ։
6․ Լոտ`
- FELDBINDER SILONACZEPA 34.3, թողարկման տարեթիվը ՝ 1994թ․
- MAN TGX 18.440, թողարկման տարեթիվը ՝ 2008թ․։
Լոտի մեկնարկային գինը` 25000000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ։
- Լոտերը գրավադրված են:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը, մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի 2470103374150000 հաշվեհամարին, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտերին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ` llcbst@yahoo.com
հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31
հեռ.` +374 11 56 45 13
կայք` www.llcbst.am, www.borsa.am