«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 06.10.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված՝ նախկինում շահագործված տարբեր տեսակի համակարգիչների, մոնիտորների, բազմաֆունկցիոնալ տպող սարքերի, պատճենահանման սարքերի, ցանցային սարքերի, երթուղիչների, պրոյեկտորների և այլ համակարգչային տեխնիկայի աճուրդային վաճառքը:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011/091) 526185 հեռախոսահամարով: