// Add the new slick-theme.css if you want the default styling
Ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառք
Location
Erevan
Price
AMD
Email
Phone
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-ին, իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ նախկինում շահագործված թվով 272 անվանում գույքի, այդ թվում՝ անջատիչների, յուղային անջատիչների, պարպիչների, բաժանիչների, արգելափակիչների, հաղորդալարերի, մալուխների, օդափոխիչների, եռաֆազ էլեկտրական հաշվիչների, ղեկավարման վահանակների, հողանցիչների, համակարգիչների, մոնիտորների, տպիչների, տարբեր մետաղների ջարդոնի, վառելափայտի և այլ ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով։

Բորսայի միջնորդավճարը, գույքի տեղափոխման և գործարքի իրականացման հետ կապված այլ ծախսերը ներառված չեն գործարքի գնի մեջ։

Գույքի տեղափոխումն ապահովելու է գնորդը։

Վտանգավոր նյութեր կամ թափոններ պարունակող գույքի օտարման դեպքում գնորդի կողմից իրականացվում են դրանց հավաքումը, փոխադրումը, տեղադրումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, վնասազերծումը, թաղումը կամ հեռացումը՝ ՀՀ օրենսդրության և ISO 14001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան։

Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:
Announcement is created 23, July 2026
Other posts by this user
© http://www.arucax.am 2026