// Add the new slick-theme.css if you want the default styling
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Location
Erevan
Price
AMD
Email
Phone
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
  Աճուրդի առաջին փուլը կայանալու է 25 սեպտեմբերի 2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ:

Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

1․ Լոտ`ՀՀ, Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, քաղաք Վայք, Ս․ Շահումյան փողոց, 102 շենք, 16 հասցեում գտնվող 76 ք․մ․ բնակարան։

   Լոտի մեկնարկային գինը` 12800000 (տասներկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

2․ Լոտ`ՀՀ, Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, քաղաք Վայք, Իսրայել Օրու փողոց, 6 հասցեում գտնվող 94,5 ք․մ․ բնակելի տուն և 0,05 հա հողամաս։

   Լոտի մեկնարկային գինը` 17800000 (տասնյոթ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

3․ Լոտ`ՀՀ, Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, քաղաք Վայք, Մայիսյան փողոց, 11 հասցեում գտնվող 382,54 ք․մ․ բնակելի տուն, 43,48 ք․մ․ անասնաշենք և 0,08 հա հողամաս։

   Լոտի մեկնարկային գինը` 27600000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։

- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար), 

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,  

- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

  Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 

  Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

  Լոտերին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:



էլ. փոստ`  llcbst@yahoo.com

հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31

հեռ.`        +374 11 56 45 13

կայք`        www.llcbst.am, www.borsa.am
Announcement is created 09, September 2026
Other posts by this user
© http://www.arucax.am 2026