// Add the new slick-theme.css if you want the default styling
Ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառք
Location
Erevan
Price
AMD
Email
Phone
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 26.08.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով.

1․ Սև մետաղի ջարդոն, մեկնարկային գինը՝ 46 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:

2․ Ալյումինի ջարդոն, մեկնարկային գինը՝ 400 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:

3․ Ալյումինե մալուխների և հաղորդալարերի ջարդոն (տարբեր չափերի), մեկնարկային գինը՝ 241 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:

4․ Պղնձի ջարդոն (մոտ 90 կգ), մեկնարկային գինը՝ 3250 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:

Գույքերի փաստացի քանակը կարձանագրվի գործարքի կնքումից և կշռումն իրականացվելուց հետո: Գույքի տեղափոխումը և կշռումն իրականացվելու է գնորդի կողմից և վերջինիս միջոցներով։

Աճուրդի մասնակցության համար սահմանված է յուրաքանչյուր լոտի համար 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:

Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:
Announcement is created 20, August 2026
Other posts by this user
© http://www.arucax.am 2026