Վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան Կինոմոսկվայի մոտ՝, Կարապի լճի հարևանությամբ։ Նորաոճ, գեղեցիկ, համահունչ, նրբաճաշակ բնակարան է։ Ապահովված է բոլոր բարձրակարգ պայմաններով՝ բարեկեցիկ կյանք վարելու համար։ Ունի երկու սանհանգույց, որոնցից մեկում կա ջակուզի։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ երևանյան տեսարան՝ ընդգրկելով Մասիս սարը։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ հայտնի, բարձրակարգ սրճարաններ, ժամանցի վայրեր, բանկեր և այլ հասարակական կառույցներ։ Բնակարանը հանձնվում է օրավարձով և ժամավարձով առանց միջնորդավճարի։ Բնակարանի օրավարձը սկսվում է 25.000 դրամից և կարող է տատանվել ու բարձրանալ՝ կախված հյուրերի և օրերի քանակից, ինչպես նաև՝ սեզոնից՝ մինչև 55.000 դրամ։