// Add the new slick-theme.css if you want the default styling
Rhinoceros-ի դասընթացներ
Регион
Ереван
Электронная почта
Телефон
(+374) 77-070-955
 
Դասընթացի տևողությունը - 2 ամիս (24 դասաժամ)

Հաճախումները - շաբաթական 3 դաս, յուրաքանչյուր դասի տևողությունը 1,5 ժամ

Դասընթացի ավարտական վկյականի տրամադրում:

Ուսումնական կենտրոնն առաջարկում է Rhinoceros ծրագրի դասընթաց, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ տվյալ ոլորտում տարբեր մակարդակների գիտելիքներ ունեցող անձանց համար:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան Rhinoceros ծրագրի միջոցով եռաչափ նախագծման մեթոդներին, գործածության ոլորտներին՝ մասնավորապես Rhinoceros ծրագրի և Matrix պլագինի օգնությամբ ոսկերչական նախատիպերի եռաչափ մոդելավորմանը։

Տեսականորեն կծանոթանան ոսկերչական իրերի ռետինից կաղապարների և ոսկերչական իրերի ձուլման եղանակով ստացման գործընթացներին, մոդելներին ներկայացվող տեխնիկական պայմաններին և պահանջներին, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը զարդերի վրա ամրացնելու գործընթացներին ու դրանց տեսակներին, առանձնահատկություններին, մոդելավորման ժամանակ կիրառվող եռաչափ տպիչների ու ֆրեզերային հաստոցների տեսակներին, դրանց համեմատական առավելություններին ու թերություններին:
Объявление создано в 07, Сентябрь 2026
Другие объявление пользователя
© http://www.arucax.am 2026