«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի օնլայն սակարկությունների հարթակում՝ auctiononline.am, 25․11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-14։00, իրականացվելու է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը․
1. Հատակային կաթսա 250 ԿՎտ, մեկնարկային գինը՝ 650000 ՀՀ դրամ:
2. Մետալոպլաստե դուռ 220 x 143, միավորի մեկնարկային գինը՝ 10700 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
3․ Մետալոպլաստե պատուհան 184 x 175, միավորի մեկնարկային գինը՝ 9650 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
4․ Մետալոպլաստե պատուհան 155 x 168, միավորի մեկնարկային գինը՝ 9650 ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
5. Պողպատյա անկյունակ 40 x 40, պատի հաստությունը՝ 3մմ, երկարությունը՝ 2մ, միավորի մեկնարկային գինը՝ 320 ՀՀ դրամ 1 գծմ-ի համար:
6. Տանիքի ապամոնտաժված, մասամբ վնասված ց/ալիքավոր թիթեղ 110 x 700, միավորի մեկնարկային գինը՝ 890 ՀՀ դրամ 1 քմ -ի համար:
7. Ավտոմեքենա՝ FORD TRANSIT 2.5D, թող. տարեթիվը՝ 1990թ., լոտի մեկնարկային գինը՝ 895000 ՀՀ դրամ:
Մասնակիցները աճուրդին կարող են մասնակցել միայն տեխզննում իրականացնելուց հետո, այլապես վաճառողը պատասխանատվություն չի կրում գույքի ֆիզիկական վիճակի համար
Գույքի փաստացի քանակային տվյալները կարձանագրվեն գործարքի կնքումից և կշռում (չափում) իրականացնելուց հետո
Գույքի կշռումը(չափումը) իրականացվում է գնորդի կողմից և իր միջոցներով՝ վաճառողի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գույքի տեղափոխումն իրականացվում է գնորդի կողմից և իր միջոցներով:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: