«ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» ՍՊԸ-ի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 10.11.2026թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից, իրականացվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը՝ «դասական» եղանակով.
- Սև մետաղի ջարդոն՝ 179850 կգ, մեկնարկային գինը՝ 60 ՀՀ դրամ 1 կգ-ի համար։
- Գնացքի ռելսի ջարդոն՝ 42320 կգ, մեկնարկային գինը՝ 70 ՀՀ դրամ 1 կգ-ի համար։
- Ալյումինի ջարդոն՝ 1650 կգ, մեկնարկային գինը՝ 440 ՀՀ դրամ 1 կգ-ի համար։
- Փայտակոճ՝ 1600 հատ, մեկնարկային գինը՝ 200 ՀՀ դրամ 1 հատի համար։
Աճուրդի մասնակցության համար սահմանված է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճար, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:50-ը:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.borsa.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով: