Անշարժ գույքի հետ կապված գործարքներն ու վեճերը պահանջում են առավելագույն ուշադրություն, փաստաթղթերի խիստ ստուգում և պրոֆեսիոնալ իրավաբանական մոտեցում։ Կանգնե՞լ եք բնակարանի, հողամասի կամ այլ գույքի հետ կապված բարդ իրավական խնդիրների առաջ և փնտրում եք վստահելի մասնագետ:
Մեր փաստաբանական գրասենյակն առաջարկում է ԱՆՎՃԱՐ առաջնային իրավաբանական խորհրդատվություն անշարժ գույքի գործերով։
⚠️ Ուշադրություն. Վարկային պարտքերով, սնանկության և ՀԿԱԾ (ԴԱՀԿ) հարցերով չենք զբաղվում։
Մեր մասնագիտացումն անշարժ գույքի գործերով ներառում է.
Անշարժ գույքի առքուվաճառքի, նվիրատվության և վարձակալության պայմանագրերի կազմում ու իրավական փորձաքննություն (due diligence)
Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթաց և փաստաթղթերի ձևակերպում
Գույքային վեճեր, սեփականության իրավունքի ճանաչում դատական կարգով
Ժառանգաբար ստացված գույքի ձևակերպման և բաժանման հարցեր
Հարևանների հետ գույքային և սահմանային վեճերի լուծում
Պետական գրանցման կոմիտեի (Կադաստրի) մերժումների և անօրինական գործողությունների բողոքարկում
Անվճար խորհրդատվության շրջանակներում Դուք կստանաք.
Ձեր իրավիճակի և տրամադրված փաստաթղթերի ամբողջական իրավական վերլուծություն
Հստակ իրավական եզրակացություն՝ գոյություն ունի՞ արդյոք խնդիր, և արդյո՞ք կա լուծում
Խնդրի չլուծման բացասական հետևանքների և հնարավոր ֆինանսական ու գույքային կորուստների հաշվարկ
Ցանկալի արդյունքի հասնելու քայլ առ քայլ հստակ ալգորիթմ
Խնդրի լուծման առնվազն 6 տարբերակ՝ «ավելի լավ, ավելի արագ, ավելի էժան» սկզբունքով
Մանրամասն պատասխաններ Ձեր բոլոր հարցերին և փաստաբանի պրոֆեսիոնալ առաջարկություններ
Մի՛ մնացեք ձեր գույքային խնդրի հետ միայնակ։ Վստահե՛ք ձեր իրավունքների պաշտպանությունը պրոֆեսիոնալներին:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայ՝ bestofpastaban.am