// Add the new slick-theme.css if you want the default styling
ՄԵՐԳԵԼՅԱՆ ՀԱԲ
Տարածաշրջան
Արաբկիր
Կազմակերպության անվանումը
MERGELYAN HUB
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 33-300-535
 
«Մերգելյան Հաբ» ժամանակակից բիզնես կենտրոնը աշխատանքի է հրավիրում պատասխանատու և բարեխիղճ մաքրուհու՝ ընդհանուր օգտագործման տարածքների մաքրությունն ու պատշաճ վիճակն ապահովելու համար։
Պարտականություններ
Բիզնես կենտրոնի ընդհանուր տարածքների՝ մուտքի, նախասրահի, ընդունարանի, 1–3-րդ հարկերի միջանցքների և աստիճանավանդակների ամենօրյա մաքրություն,
Առաջին հարկի մաքրության պարբերական վերահսկում ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում,
Վերելակի խցիկի, դռների և հարակից տարածքների մաքրություն բոլոր հարկերում,
Անվտանգության սենյակի և տեխնիկական տարածքների անվտանգ մակերեսների մաքրություն՝ սահմանված գրաֆիկով,
Պարբերական խորացված մաքրման աշխատանքների իրականացում,
Մաքրող նյութերի ու պարագաների ճիշտ օգտագործում և առկա խնդիրների մասին պատասխանատու անձին տեղեկացում։
Պահանջներ
Մաքրասիրություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
Պատասխանատվություն, ազնվություն և բարեխղճություն,
Ճշտապահություն և կարգապահություն,
Արագաշարժություն և աշխատասիրություն,
Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
Թիմում աշխատելու կարողություն,
Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից շաբաթ։
Աշխատաժամերը՝ 09:00–18:00։
Ընդմիջումը՝ 12:00–12:45։
Աշխատանքի շրջանակը չի ներառում վարձակալների գրասենյակների ներքին տարածքների և չորրորդ ու հինգերորդ հարկերի միջանցքների մաքրությունը։ Սակայն բոլոր հարկերում վերելակի դռների և վերելակին հարակից ընդհանուր հատվածների մաքրությունն իրականացվում է մաքրության աշխատակցի կողմից։
Տեխնիկական տարածքներում թույլատրվում է մաքրել միայն անվտանգ և հասանելի մակերեսները՝ առանց սարքավորումներին, փականներին կամ կառավարման համակարգերին դիպչելու։
Աշխատանքի տեսակը
Մշտական
Գրաֆիկ
Լրիվ աշխ. օր
Աշխատանքային փորձ
ոչ մի աշխատանքային փորձ
Հայտարարությունը ստեղծվել է 07, Սեպտեմբեր 2026
Նմանատիպ հայտարարություններ
© http://www.arucax.am 2026