Մեր օրերում մարդիկ բավականաչափ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում նորություններին ծանոթանալու, իրենց անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը փնտրելու համար։
Սոցիալական ցանցերը բավականին արդյունավետ միջոց են կայքերի առաջխաղացման և գրագետ ռազմավարության միջոցով պոտենցիալ հաճախորդների աճի համար։
Ձեր բիզնեսի առաջխաղացման համար մշակվում են հետևյալ փուլերը ՝
• տվյալ ոլորտի մրցակից էջերի հետազոտություն,
• կորպորատիվ էջերի ստեղծում Facebook, LinkedIn, Twitter, Instagram սոցիալական ցանցերում,
• իվենթների ստեղծում,
• գովազդային հայտարարությունների ստեղծում և հրապարակում,
• վճարովի գովազդների տեղադրում,
• ամենօրյա բովանդակությունների, նկարների, նորությունների մշտական թարմացում,
• հետևորդների ներգրավում,
• վերլուծական տվյալների տրամադրում։