Վաճառվում է բնակարան Բանգլադեշ Բ. 2 թաղամասում:9 հարկանի շենքի 8 հարկում: Շենքի առաջին հարկը Զովք սուպերմարկետն է, շենքն ունի բարեկարգված բակ: Բնակարանի բնակելի մակերեսը 83.9 քմ է, ունի 3 ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, միջանցք, բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, խոհանոցի կահույքը նոր: Վաճառվում է և գույքով, և առանց գույքի: Նոր կառուցվող հյուսիս հարավ ավտոճանապարհն անցնում է մոտակայքով: Այստեղից հարմար է հասնել քաղաքի ցանկացած մաս: Արևկող է, ունի ջեռուցման և հովացման համակարգ: