Ներդրված ծրագրի շնորհիվ՝
-Սահմանափակվում է վաճառողի հասանելիությունը դրամական միջոցների շարժի կառավարմանն, ինչը երաշխավորում է դրանց ապահովությունը
-Հնարավորություն եք ունենում աշխատակիցներին առաջադրանքներ տալու և դրանք վերահսկելու
-Վաճառքի գործընթացում հնարավորություն եք ստանում կիրառել կուտակային և զեղչի քարտեր՝ խուսափելով հաճախորդների տվյալների կորստից:
-Իրականացվում է շահույթի հեշտ և պարզ հաշվարկ, ինչպես նաև ստանում եք Ձեզ համար ամենաշահութաբեր ապրանքների ցանկը։
Առաջարկվող փաթեթը ներառում է՝
Ծրագրի տեղադրում
Ծրագրի ուսուցում
Ծրագրի ուղեցույցի տրամադրում
3 ամիս անվճար սպասարկում
Մեր կողմից առաջարկվող ծրագրային հնարավորություններն են՝
• Եզակի, հեշտ և հաճելի դիզայնով հագեցած ծրագիր
• Երկու տեսակի ինտերֆեյս մենեջերի և գանձապահների համար
• Ապրանքի գնի սահմանում ապրանքի ներմուծման պահին
• Դրամարկղի մոտ ժամանակը խնայելու և ավելորդ դժվարություններից խուսափելու համար միանգամից գումարային զեղչ կիրառելու հնարավորություն
• Ապրանքի ձեռքբերման ժամանակ միանգամից նոր ապրանք ստեղծելու հնարավորություն
• Ներքին պատվերի հնարավորություն
• Կուտակային, զեղչի և նվեր քարտերի կիրառման հնարավորություն
• Ապրանքի վաճառքի էջում գույների միջոցով սպառվող ապրանքների տեսանելիություն
• Անկանխիկ վճարումների հնարավորություն
• Գնորդից ապրանքի հետ վերադարձման հնարավորություն
• Մատակարարին ապրանքի վերադարձի հնարավորություն
• Գույքագրման հնարավորություն, ավելցուկի մուտքագրում, պակասորդի ելքագրում
• Ապրանքի ներքին շարժի հնարավորություն
• Օրվա վերջում պարզ ձևով հերթափոխի փակում
• Շահույթի ավտոմատ հաշվարկ՝ առանց որևէ միջամտության
• Դրամական շարժի մասին տեղեկատվություն ցանկացած պահի
• Ամենավաճառվող թոփ 10 ապրանքների, ինչպես նաև թոփ 5 դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների գրաֆիկական պատկերում
• Դրամական միջոցները ելքագրելիս պարտքային պարտավորությունների արտացոլում
• Վաճառքի շահութաբերության հաշվարկում ըստ տարբեր ժամանակահատվածի
• Գնորդից պատվերների ստացման հնարավորություն
• Մատակարարներին տրված պատվերի գրանցման հնարավորություն
• Գործընկերոջ պատվերի հիման վրա ապրանքների ամրագրման հնարավորություն:
Ավելի մանրամասն տեղեկանալու և Ձեր բիզնես պրոցեսի առանձնահատկություններին ճիշտ լուծում ստանալու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով: