Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերը.

1- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց, թիվ 2 հասցեում գտնվող 24215.75 ք.մ. մակերեսով ջերմոց, 2.793355 հա մակերեսով հողամաս (որից վարելահող՝ 0.364528 հա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 2.428827 հա) և շարժական գույք, մասնավորապես՝Crone clw4800 կաթսա, Crone clw4800 կաթսայի ծխատար, Zanthing RKB 10 MMG (200 mbar) այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 5 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 2 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Flamco Stag ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 120000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 2 հատ Lowara SHE սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext Մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 500լիտր կափարիչով, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 1000լիտր կափարիչով, Agrotech didam ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման: Լոտի մեկնարկային գինը` 2790000000 ՀՀ դրամ:

2- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.1642 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 5200000 ՀՀ դրամ:

3- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 3770000 ՀՀ դրամ:

4- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3617 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 7540000 ՀՀ դրամ:

5- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով հողամաս (խոտհարք): Լոտի մեկնարկային գինը` 8710000 ՀՀ դրամ:

6- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 3770000 ՀՀ դրամ:

7- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 1.1709 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 21320000 ՀՀ դրամ:

8- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3737 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 7800000 ՀՀ դրամ:

9- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3203 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 3900000 ՀՀ դրամ:

10- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3593 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 7410000 ՀՀ դրամ:

11- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.828 հա մակերեսով հողամաս (այլ հողատեսք): Լոտի մեկնարկային գինը` 9360000 ՀՀ դրամ:

12- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 1.3 հա մակերեսով հողամաս (այլ հողատեսք): Լոտի մեկնարկային գինը` 39000000 ՀՀ դրամ:

13- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով հողամաս (այլ հողատեսք): Լոտի մեկնարկային գինը` 7540000 ՀՀ դրամ:

14- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.6249 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 11310000 ՀՀ դրամ:

15- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.4605 հա մակերեսով հողամաս (հնդավոր): Լոտի մեկնարկային գինը` 13000000 ՀՀ դրամ:

16- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, Ազատության փող., թիվ 69/1 հասցեում գտնվող 0.015 հա մակերեսով հողամաս (բնակելի կառուցապատման): Լոտի մեկնարկային գինը` 2860000 ՀՀ դրամ:

17- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.5233 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 10790000 ՀՀ դրամ:

18- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.49 հա մակերեսով հողամաս (վարելահող): Լոտի մեկնարկային գինը` 4030000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.09.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 0.3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

Թիվ 1, 8-14, 18 լոտերը սեփականության իրավունքով պատկանում են` «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ին, թիվ 2-7, 17 լոտերը՝ Վիրաբ Զոհրաբի Սանասարյանին, թիվ 15-16 լոտերը՝ Ստյոպա Մնացականի Սարգսյանին: «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի նկատմամբ առկա է սնանկության վարույթ, նշված սնանկության վարույթի շրջանակում «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ Սնանկության դատարանի կողմից կայացված մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքերի իրացումը արտադատական կարգով թույլատրելու մասին որոշման դեմ: Լոտերի օտարման նկատմամբ գործում են մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Լոտերի իրացման նկատմամբ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում որևէ սահմանափակում ի հայտ գալիս, ինչը խոչընդոտ է Լոտի աճուրդով վաճառքն իրականացնելու համար, հիմք է աճուրդի մասնակցության համար վճարված գումարներների /մանակցության վճարների/ հետ վերադարձման:

Հայտարարությունը ստեղծվել է 16, Օգոստոս 2019
Օգտվողի հայտարարությունները