Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հ. Հակոբյան փողոց, 10 շենք, թիվ 56 հասցեում գտնվող 80.3 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 38880000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գալշոյան փողոց /Նորքի 5 մ/շ, 54 շենք/ 10 շենք, թիվ 3 հասցեում գտնվող 60 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17110000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Սասունցի Դավթի փողոց, 6 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 71.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5360000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Թամազյան փողոց, թիվ 7 հասցեում գտնվող 321.7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 8.55 ք.մ. մակերեսով թոնրատուն, 5.7 ք.մ. մակերեսով թռչնանոց, 2.1 ք.մ./3.15 խ.մ., 10.4 գծ.մ/ մակերեսով պարիսպ և 0.057 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Արթիկ, Իսահակյան փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 274.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.027 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 21300000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Միրոյան փողոց, 6 շենք, թիվ 6 հասցեում գտնվող 72 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6690000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, 5 թաղամաս, 9 շենք, թիվ 23 հասցեում գտնվող 65.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6180000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Չուխաջյան փողոց, 12 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 48.91 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3730000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Գարեգին Ա փողոց, թիվ 12/15 հասցեում գտնվող 86,22 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.005156 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 8390000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Արամ Խաչատրյան փողոց, թիվ 26 հասցեում գտնվող 112,66 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 26,7 ք.մ. մակերեսով շինություն, 20,8 ք.մ. մակերեսով խոհանոց, 9,7 ք.մ. մակերեսով ծածկ և 0.268 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13890000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 222,7 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 0,8 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 11,2 ք.մ. մակերեսով ծածկ և 0.097 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18410000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Վեդի, Սազայի Նիկողոսյան փողոց, թիվ 63 հասցեում գտնվող 318,8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 3,3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 17,4 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 6,7 ք.մ. մակերեսով ծածկ, 13,4 ք.մ./26,8խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.095 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 33280000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 02.09.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am, www.llcbst.am կայքեր:

Հայտարարությունը ստեղծվել է 12, Հուլիս 2019
Օգտվողի հայտարարությունները