Ջերմոցային տնտեսության աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերը.

Լոտ 1. - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբուր, Ջերմոցների փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 12076.59 ք.մ. մակերեսով ջերմոց, 478.23 ք.մ. մակերեսով գյուղմթերքների պահպանման սառնարան, 1.321 հա մակերեսով հողամաս (որից վարելահող՝ 0.070883 հա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 1.250117 հա) և շարժական գույք, մասնավորապես՝ Crone clw3000 կաթսա, Crone clw3000 կաթսայի ծխատար, Zanthing RKB 10 MM G (200 mbar) այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 5 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 2 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Flamco Stag ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 8000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 2 հատ Lowara SHE սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 200լիտր կափարիչով, 2 հատ Agrotech didam պարարտանյութերի տարողություն 1000լիտր կափարիչով, Agrotech didam ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք: Լոտի մեկնարկային գինը` 1395000000 ՀՀ դրամ:

Լոտ 2. - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 23145.33 ք.մ. մակերեսով ջերմոց, 2.881083 հա մակերեսով հողամաս (որից վարելահող՝ 0.559083 հա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 2.3220 հա) և շարժական գույք, մասնավորապես՝Crone clw4800 կաթսա, Crone clw4800 կաթսայի ծխատար, Zanthing RKB 5.0 MMG (200 mbar) այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 11 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 3 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Ecoflex ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 13000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 3 հատ Lowara SHE սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext Մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, 5 հատ Stolze պարարտանյութերի տարողություն 2000լիտր կափարիչով, Stolze ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք: Լոտի մեկնարկային գինը` 2670000000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան լոտի ընթացիկ մեկնարկային գնի 0.3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը: Լոտ 1 սեփականության իրավունքով պատկանում է` «Կագա Գրուպ» ՍՊԸ-ին: Լոտ 2 սեփականության իրավունքով պատկանում է` «Կագա Ագրո» ՍՊԸ-ին: Լոտերի սեփականատերերի նկատմամբ առկա է սնանկության վարույթներ: Լոտերի օտարման նկատմամբ գործում են մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Լոտերի իրացման նկատմամբ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում որևէ սահմանափակում ի հայտ գալիս, ինչը խոչընդոտ է Լոտի աճուրդով վաճառքն իրականացնելու համար, հիմք է աճուրդի մասնակցության համար վճարված գումարներների /մանակցության վճարների/ հետ վերադարձման:

Հայտարարությունը ստեղծվել է 25, Հունիս 2019
Օգտվողի հայտարարությունները