Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փողոց, 27 շենք, թիվ 40 հասցեում գտնվող 83.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 20600000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, գ Ջրաբեր հասցեում գտնվող 0.35 հա մակերեսով վարելահող: Լոտի մեկնարկային գինը` 3500000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 01.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

Հայտարարությունը ստեղծվել է 14, Հունիս 2019
Օգտվողի հայտարարությունները