Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ին օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

1.1ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, 5-րդ դաշտ, թիվ 6 հասցեում գտնվող 11824.9 ք.մ. մակերեսով ջերմոց, 1.250777 հա մակերեսով հողամաս (որից գյուղատնտեսական վարելահող՝ 0.063784 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ 1.186993 հա): Լոտի մեկնարկային գինը` 1361900000 ՀՀ դրամ:

1.2 Սարք-սարքավորումներ՝ Crone clw3000 կաթսա, Crone clw3000 կաթսայի ծխատար, Zanthing RKB 10MM G (200 mbar) այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 5 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 2 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Flamco Stag ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 7000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 2 հատ Lowara SHE սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext Մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 500 լիտր կափարիչով, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 1000 լիտր կափարիչով, Agrotech didam ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք: Լոտի մեկնարկային գինը` 215500000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են: 1.1 և 1.2 լոտերի վաճառքը՝ որպես մեկ միասնական միավոր (համալիր)՝ 1577400000 ՀՀ դրամ:

Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.06.2019թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 0.6%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք.Երևան, Սայաթ-Նովա պողոտա 40, 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am, www.flores.am կայքերը:

Հայտարարությունը ստեղծվել է 24, Մայիս 2019
Օգտվողի հայտարարությունները