Վաճառվում է հողատարածք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-564-513

(+374) 99-564-513
 
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում իրականացնելու է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքի վաճառքը.
ք. Երևան, Րաֆֆու փողոց, թիվ 111/18 հասցեում գտնվող 1.85033 հա մակերեսով հողամաս:

Նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական:
Օգտագործման նպատակը՝ գործարանի կառուցապատման համար:

Սկզբնական գինը` 62500000 ՀՀ դրամ՝ վաճառքի առաջին երկու օրը, այնուհետև ավելի ցածր գնով գնման հնարավորությամբ: Նվազագույն գինը՝ 56250000 ՀՀ դրամ (նվազեցումը՝ 6250000 ՀՀ դրամով) :
Հայտերի ընդունման ձևը՝ փակ կնքված ծրարներ, որտեղ պետք է նշվեն առաջարկվող արժեքները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 21.11.2018թ. Ժամը 11:00:
Վճարման ձևը՝ անկանխիկ կամ ընկերության հետ փոխհամաձայնեցված այլ տարբերակով:
Վաճառքի մեկնարկը` 07.11.2018թ. -ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն ժամին: Ավարտը՝ 21.11.2018թ.:
Մասնակցության նախավճարը սահմանված է գույքի սկզբնական գնի 5%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր վաճառքի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) : Վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և վկայական:
Գնորդ է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վաճառքին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է վաճառքն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե գնորդ ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է գնորդ ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան վաճառքի ավարտը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման հետևանքով մասնակիցների կորուստների և վնասների համար կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում:
Գույքն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև գույքի վաճառքի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 16:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ գույքի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Վաճառքի ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ՝ դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:
Հայտարարությունը ստեղծվել է 20, Ապրիլ 2019