Նոր կառուցված երկհարկանի տուն, գյուղ Նոր Կյուրին, Արարատի մարզ, Երևանից 12 կմ: Հողատարածքի ընդհանուր մակերեսը 2000մ2: Ցանկապատված է քարով: Տան ընդհանուր բնակելի մակերեսը 300մ2: Ունի գազ, ջեռուցում, WiFi: ավտոտնակ, մեծ նկուղ և ձեղնահարկ: 1-ին հարկում՝ խոհանոց, կաթսայատուն, սանհանգույց, լոգարան, հյուրասենյակ, ննջասենյակ: 2-րդ հարկում՝ ձմեռային այգի, պատշգամբ, 2 ննջասենյակ, ճաշասենյակ, սանհանգույց, լոգարան:
Ցանկապատված տարածքից դուրս կառուցված է ջրով և հոսանքով ապահովված ոչ բնակելի 70մ2 տարածք: Այգին ունի 35-40 պտղատու ծառ: Տնից բացվում է գեղեցիկ տեսարան Արարատ լեռան և դաշտավայրի վրա: