// Add the new slick-theme.css if you want the default styling
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-564-513

(+374) 11-526-185
 
«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`

- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Մ. Ավետիսյան 4 փողոց, 8ա շենք, թիվ 8 հասցեում գտնվող 31 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10640000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Իսակով փողոց, թիվ 29/11 հասցեում գտնվող 78.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16200000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 1 թաղամաս, 11 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 58.6 ք.մ. մակերեսով բնակարան, 6.2 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 16480000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Վ, Վաղարշյան փողոց, 3 շենք, թիվ 46 հասցեում գտնվող 95.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 33560000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Հովնաթան փողոց, թիվ 50 հասցեում գտնվող 16.56 ք.մ. մակերեսով բնակելի տուն (ավարտվածության աստիճանը 50-80%) և 0.05936 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Դիմիտրովի փողոց, 80 շենք, թիվ 19 հասցեում գտնվող 60.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15450000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, Եղբայրության փողոց, 1 շենք, թիվ 47 հասցեում գտնվող 55.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8380000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Շերամ-2 թաղամաս, 55 միկրոշրջան, 1-3 Ա շենք, թիվ 15 հասցեում գտնվող 58.19 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 3670000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Ե. Չարենցի փողոց, 21 շենք, թիվ 2 հասցեում գտնվող 80.62 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 7330000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ, Խանջյան փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 141.91 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 31.83 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 9.6 ք.մ. մակերեսով ծածկ, 1.5 ք.մ. (3 խ.մ.) մակերեսով պարիսպ և 0.1105 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14290000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Իսակովի փողոց, 101 շենք, թիվ 31 հասցեում գտնվող 59.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը`11290000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Երևանյան փողոց, 13 շենք, թիվ 23 հասցեում գտնվող 92 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13500000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Շահումյան 1 փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 26.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.02916 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 35290000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, Թամազյան փողոց, թիվ 124 հասցեում գտնվող 48.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 11 ք.մ. մակերեսով տնտեսական պահեստ և 0.09 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 9130000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Արամի փողոց, 64 շենք, թիվ 43 հասցեում գտնվող 245 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 256440000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Դավիթ-Բեկի նրբանցք, թիվ 31/1 հասցեում գտնվող 83.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, և 0.00888 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15700000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 75 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 73.73 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6760000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 309 շենք, թիվ 12 հասցեում գտնվող 63.29 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 6000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Ջրառատ թաղամաս, թիվ 22 հասցեում գտնվող 105.46 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 27.03 ք.մ. մակերեսով խոհանոց, 116.79 ք.մ. մակերեսով տնտեսական շինություն և 0.204 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 14420000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Կարմիր բանակի փողոց, 2 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 99.83 ք.մ. մակերեսով բնակարան և 18.88 ք.մ. մակերեսով հարթակ: Լոտի մեկնարկային գինը` 9000000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Աբովյան փողոց, թիվ 11 հասցեում գտնվող 200.27 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.0678 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12560000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք համայնք (Նորքի 2-րդ միկրոշրջան, 62 շենք), Թոթովենցի նրբանցք, 3/3 շենք թիվ 30 հասցեում գտնվող 65.1 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 13800000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, Մ. Սպարապետ փողոց, 2 փակուղի, թիվ 6 հասցեում գտնվող 241.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 26.6 ք.մ. մակերեսով գոմ, 10.24 ք.մ. մակերեսով սանհանգույց և 0.082 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13160000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Ավան համայնք, Մարշալ Խուդյակովի փողոց, թիվ 48/2 հասցեում գտնվող 103.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.7 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.00765 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22760000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, Մյասնիկյան փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող 174.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.115 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 12260000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Լենինգրադյան փողոց, 50 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 76.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 23040000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, Թամանցիների փողոց, 1-ին նրբանցք, թիվ 27 հասցեում գտնվող 228.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 14.8 ք.մ. մակերեսով թոնրատուն, 9 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.131 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10840000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Եղիշե Թադևոսյան փողոց, 18 շենք, թիվ 30 հասցեում գտնվող 64.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 16770000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Երևանյան փողոց, 2 շենք, թիվ 32 հասցեում գտնվող 84.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 14200000 ՀՀ դրամ:

- ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորքի 15-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 171.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.046 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24600000 ՀՀ դրամ:

- ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ, Չարենցի փողոց, թիվ 166 հասցեում գտնվող 172.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 55.68 ք.մ. մակերեսով մառան, 25.2 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 24.08 ք.մ. մակերեսով անասնաշենք, 15.9 ք.մ. մակերեսով թոնրատուն, 13.2 ք.մ. մակերեսով ծածկ և 0.079 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 31460000 ՀՀ դրամ:

Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:

Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.02.2018թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 23.03.2018թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքը:

Հայտարարությունը ստեղծվել է 07, Փետրվար 2018
Օգտվողի հայտարարությունները
© http://www.arucax.am 2019