// Add the new slick-theme.css if you want the default styling
Հրապարակային սակարկություն
Տարածաշրջան
Երևան
Գին
AMD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 11-526-185

(+374) 91-526-185
 
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

- Բնակելի տուն, մակերեսը` 66.0 ք.մ., հողամաս` 0.0382 հա, ավտոտնակ` 20.0 ք.մ., հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Հալաբյան փողոց, թիվ 2: Լոտի մեկնարկային գինը` 4700000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն, մակերեսը` 319.1/287.7 ք.մ, հողամաս` 0.098 հա, հացատուն` 57.8/45.2 ք.մ, ավտոտնակ` 79.0/59.6 ք.մ., հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սարուխան համայնք, Հովհաննես Բաղրամյան փողոց, թիվ 20: Լոտի մեկնարկային գինը` 8500000 ՀՀ դրամ:

- Հողամաս, մակերեսը` 1.22 հա, հասցե` ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Լենինգրադյան 23/7: Լոտի մեկնարկային գինը` 362000000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն (կիսակառույց), մակերեսը`663.47 ք.մ., հողամաս՝ 0.02715 հա, հասցե` ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ 45 փողոց, շ. 60/1: Լոտի մեկնարկային գինը` 16200000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն (հյուրանոց), մակերեսը` 218.26 ք.մ, հողամաս` 0.0275 հա, հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Աբովյան փողոց, թիվ 75: Լոտի մեկնարկային գինը` 30700000 ՀՀ դրամ:

- Հողամաս, ընդ. մակերեսը` 0.5048 հա, օժանդակ շինություններ՝ 98,6 ք.մ. և 18,8 ք.մ., ծածկ՝ 522,7 ք.մ., անասնաշենք՝ 894,5 ք.մ., պահեստ՝ 99,7 ք.մ., պարիսպ՝ 28.2 ք.մ., հասցե`ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Եղեգնուտ, 3 փ., թիվ 23: Լոտի մեկնարկային գինը` 21300000 ՀՀ դրամ:

- Արվեստանոց, մակերեսնը՝ 107.75 ք.մ., հասցե` ՀՀ, Լոռու մ., ք. Վանաձոր, Մյասնիկյան փ., թիվ 12: Լոտի մեկնարկային գինը` 17800000 ՀՀ դրամ:

- Լուսանկարչատուն, մակերեսը` 123.2 ք.մ, հողամաս՝ 0.095 հա, որի նկատմամբ ընդ. բաժնային սեփականություն՝ 123/2686, հասցե`ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պող., 20 շ., թիվ 40: Լոտի մեկնարկային գինը` 77000000 ՀՀ դրամ:

- Բնակարան /կիսակառույց/, մակերեսը` 95 ք.մ., հասցե`ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Ամիրյան փ., 4/4 շ., թիվ 45: Լոտի մեկնարկային գինը` 42000000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն` 93.6 ք.մ, խորդանոց՝ 5.8 ք.մ, ավտոտնակ՝ 29.6 ք.մ, պարիսպ՝ 1.8 ք.մ, հողամաս` 0.02386 հա, հասցե` ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Մ. Խորենացու փ., փակուղի, թիվ 20: Լոտի մեկնարկային գինը` 17000000 ՀՀ դրամ:

- Հողամաս`0.0625 հա, առկա է ինքնակամ կառուցված պարիսպ՝ 10 ք.մ., հասցե` ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 1: Լոտի մեկնարկային գինը` 6000000 ՀՀ դրամ:

- Հողամաս՝ 0.0625 հա, առկա է ինքնակամ կառուցված պարիսպ՝ 5 ք.մ., hասցե` ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 3: Լոտի մեկնարկային գինը` 6000000 ՀՀ դրամ:

- Հողամաս` 0.0625 հա, առկա է ինքնակամ կառուցված պարիսպ՝ 4.6 ք.մ., hասցե` ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 14: Լոտի մեկնարկային գինը` 6000000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 327.2 ք.մ, հողամաս՝ 0.0625 հա, առկա է ինքնակամ պարիսպ՝ 5 ք.մ, բնակելի տան ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%, hասցե՝ ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 2: Լոտի մեկնարկային գինը` 18200000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 474 ք.մ, հողամաս՝ 0.0624 հա, պարիսպ՝ 5 ք.մ. /10 խ.մ./, բնակելի տան ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%, hասցե ՝ ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ. թիվ 4: Լոտի մեկնարկային գինը` 21000000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 474 ք.մ, հողամաս՝ 0.0624 հա, պարիսպ՝ 5 ք.մ./11խ.մ./, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 11: Լոտի մեկնարկային գինը` 21000000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 327.2 ք.մ, հողամաս՝ 0.0625 հա, առկա է ինքնակամ կառուցված պարիսպ՝ 5.0 ք.մ, բնակելի տան ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 12: Լոտի մեկնարկային գինը` 18200000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 474 ք.մ, հողամաս՝ 0.0625 հա, պարիսպ՝ 11 խ.մ., հասցե՝ ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 6: Լոտի մեկնարկային գինը` 46600000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն՝ 474 ք.մ, պարիսպ՝ 10.64 ք.մ. /23.4 խ.մ./, հողամաս՝ 0.0645 հա, շենքի ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մ., Ձորաղբյուր համ., Ամառանոցային փ., Գրին Վիլիջ թաղ., թիվ 13: Լոտի մեկնարկային գինը` 46700000 ՀՀ դրամ:

- Հողամաս, մակերեսը` 1.31 հա, հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:

- Բնակելի տուն, մակերեսը` 201.8 ք.մ, հողամաս` 0.0732 հա, հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մ., Դրախտիկ համ., 1-ին փողոց, թիվ 1/1: Լոտի մեկնարկային գինը` 7700000 ՀՀ դրամ:

- Հողամաս, մակերեսը` 0.0768 հա, հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մ., Դրախտիկ համ., 1-ին փ., թիվ 1/2: Լոտի մեկնարկային գինը` 2800000 ՀՀ դրամ:

Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.02.2018թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.06.2018թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։

Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am կայքերը:

Հայտարարությունը ստեղծվել է 26, Հունվար 2018
Օգտվողի հայտարարությունները
© http://www.arucax.am 2019