-
ՇՔԵՂ, մոդեռն առանձնատուն իր լողավազանով
Տարածաշրջան
Երևան
Գին
2 000 USD
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 94-151-705

(+374) 10-581-144
 
- ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԱՌԱՋԱՐԿ -



"Վահագնի թաղամասի" հարևանությամբ ՝ Երևանի էկոլոգիապես ամենամաքուր, նորակառույց «Կասաբլանկա» թաղամասում (Աջափնյակ համայնք՝ h2 հեռուստաընկերության հարևանությամբ), վարձակալությամբ է հանձնվում երկհարկանի շքեղ առանձնատուն:



- Պարսպապատ և կանաչապատ հողամասի մակերեսը 500 քմ է, իսկ երկհարկանի առանձնատան մակերեսը՝ 275 քմ:



Առանձնատունը նորակառույց է, հարմարավետ՝ կառուցված յուրահատուկ դիզայնով և ճարտարապետական լուծումներով: Առանձնատունն ունի բաց լողավազան, ամառային խոհանոց, բարեկարգված բակային տարածք, ավտոկայանատեղի՝ 2 մեքենայի համար, ինչպես նաև մառան-լվացքատուն: Իսկ ահա հարթ և շահագործելի տանիքում կարող եք անցկացնել Ձեր երեկույթը կամ պարզապես հանգստանալ առօրյա հոգսերից:



Առանձնատան առաջին հարկը զբաղեցնում է լուսավոր և ընդարձակ հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը և հյուրերի համար նախատեսված սանգանգույցը: Երկրորդ հարկում տեղակայված են 2 ննջասենյակներն ու 2 լոգարաններն՝ իրենց հարմարավետ ջակուզիներով:



- Առանձնատնից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը:



Թաղամասում գործում է 24 ժամյա անվտանգության աշխատակիցների սպասարկում, աղբահանություն, այգեպանի ծառայություն, ձմռանը՝ ձնամաքրում, արտաքին տարածքի լուսավորություն, կանաչապատում, լողավազանի խնամք և տեխնիկական խնդիրների աջակցում:



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առանձնատունը չի հանձնվում օրավարձով, կամ կարճաժամկետ: Այն տրվում է միայն ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ հիմունքով:
Հայտարարությունը ստեղծվել է 10, Դեկտեմբեր 2018