-
Փոքր, բայց հարմարավետ 2 սենյակ, Արաբկիրում
Տարածաշրջան
Արաբկիր
Գին
25 500 USD
Հեռախոս
(+374) 99-242-254

(+374) 98-242-254

(+374) 95-242-254
 
Հասցե: Թբիլիսյան խճուղի, շենք 7 (Արաբկիր)
Բնակարանը գտնվում է ռայկոմից երկու կանգառ հեռավորության վրա՝ դեպի շամպայն գինիների գործարան: Հարևանությամբ են գտնվում Այբ ավագ դպրոցը, Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջը և ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը: Բակում (բարեկարգված) և հարևան տարածքներում կան մի քանի մթերային խանութներ և խաղահրապարակներ: Շենքի մոտով անցնում են N 21 (Շամպայն գինիների գործարան, Ռայկոմ, մոնումենտ, Աբովյան պուրակ, Օպերա, Բաղրամյան, Կիևյան, Լենինգրադյան, Սեբաստիա, Տիչինա, ՀԱԹ), 39 (Կորեայի ձոր, Ռայկոմ, Կոմիտաս, Բաղրամյան, Պռոշյան, Կրկես, Հայրենիք կ/թ, 3-րդ մաս, Չարբախ, Կենտրոնական զինվորական հավաքատեղի), 62 (Քանաքեռ, Շամպայն գինիների գործարան, Ռայկոմ, Կոմիտաս, Հր. Քոչար, Բաղրամյան, Պրոսպեկտ, Հանրապետության հրապարակ, Ռոսիա, Տաշիր ա/կ, Նար-Դոս, Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), 253 և 258 միկրոավտոբուսները, 259 (ք. Աբովյան, Շամպայն գինիների գործարան, Ռայկոմ, Կոմիտաս, Բաղրամյան, Օպերա, Պրոսպեկտ, Ավտոկայան) և 267 ավտոբուսները:
Բնակարանը արևկող է (նաև դրսի պատերը համեմատաբար քիչ են) : Հյուրասենյակի և ննջարանի պատուհանները բացվում են դեպի բակ, իսկ խոհանոցինը՝ դեպի շենքի ետնամաս:
Բնակարանը կապիտալ վերանորոգվել է մոտ 4 տարի առաջ, և չնայած մինչ այժմ բնակեցված է եղել, բայց գտնվում է բարվոք վիճակում: Վերանորոգման ժամանակ փոխվել են ներսի պատերը (փոքր մակերեսից առավելագույն հարմարավետություն ստանալու համար), էլեկտրական և հեռախոսի հաղորդալարերը (էլեկտրականության մոնտաժը արված է բավականին մանրամասն, որպեսզի երկարացման լարեր բնակարանում չօգտագործվեն, հեռախոսի միացման կետերը երկուսն են՝ միջանցքում և ննջարանում), հեռուստատեսային ներքին կաբելները (հեռուստացույցի միացման կետերը երեքն են՝ երկուսը հյուրասենյակում, մեկը ննջարանում), ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) խողովակները:
Բոլոր սենյակների պատերը պաստառապատ են (միջանցքի, ննջարանի և խոհանոցի պաստառները տեղ տեղ մաշված են), հյուրասենյակի և ննջարանի հատակները լամինատածածկ են, իսկ միջանցքի և խոհանոցի հատակները, ինչպես նաև խոհանոցի կահույքի ազատ գոտին, սալիկապատ են:
Սանհանգույցի վերանորոգումը մասնակի է կատարված՝ պատերը հարթ սվաղված են (под майак), հատակը և պատերի ներքևի մի շարքը սալիկապատված են (կահավորված է բաց լոգախցիկով և սանտեխնիկայով և լիարժեք ենթակա է օգտագործման) :
Վերանորոգման ժամանակ փոխվել են նաև բոլոր պատուհանները (եվրո, երկփեղկ, բացվում է մեկ փեղկը, բարդ փական, պաշտպանիչ ցանց), դրսի դուռր (երկաթյա՝ МДФ երեսպատմամբ), ընդհանուր սենյակի և ննջարանի դռները (МДФ) :
Բնակարանում կա ջուր (շուրջօրյա), գազ, էլեկտրականություն, քաղաքային հեռախոս:
Տաք ջուրն ապահովվում է գազի կալոնկայի (Susler) միջոցով:
Բնակարանի ջեռուցումն ապահովվում է հյուրասենյակի, ննջարանի և խոհանոցի պատուհանների տակ տեղադրված էլեկտրական կոնվեկտորների (Tesy) միջոցով (ունեն բնակարանի ջերմաստիճանի կարգավորման 6 աստիճան համակարգ) :
Բնակարանը մուտքի մոտ (подьезд) ունի նաև ներկառուցված խորդանոց (кладовка) :
Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի (վիտյաշկայի և սեղան, աթոռների հետ), միջանցքի բաց կախիչի և կառնիզների հետ միասին:

Ցանկության դեպքում բնակարանը կարող է վաճառվել նաև ամբողջ գույքով ու տեխնիկայով՝ 27500 $ գնով։

Բնակարանի գինը կարող է սակարկվել, եթե բնակարանն ազատելու 1-ից 2 ամիս ժամանակ տրամադրվի:
Սենյակների քանակը
2
Հարկ
2
Քանի հարկանի շենք է
9
Ընդհանուր մակերեսը
36մ2
Հայտարարությունը ստեղծվել է 14, Նոյեմբեր 2018