-
Հաշվապահական ծառայություններ, Խորհրդատվություն, Փաստատղթերի ...
Տարածաշրջան
Արաբկիր
Էլեկտրոնային հասցե
Հեռախոս
(+374) 10-235-653

(+374) 77-676-716
 
Ցանկացած կազմակերպություն պետք է վարի ֆինանսական և հարկային հաշվառում: Վստահելով ձեր կազմակերպության hաշվապահական հաշվառումը BAC CONSULTING ընկերությանը, դուք զերծ կմնաք փաստաթղթային խառնաշփոթից, կնվազեցնեք հաշվապահության վրա կատարվող ծախսերը: Մեր ընկերության մասնագետների հոգատար և աննկատ աշխատանքը կազատի ձեզ հաշվապահության վարման անհանգստություններից և սթրեսից:

BAC CONSULTING ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները`



Հաշվապահական ծառայություններ



1.Հաշվապահական հաշվառման վարում

2.Հաշվետվությունների, հաշվարկների կազմում և հանձնում

3.Գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում

4.Բյուջեի պլանավորում

5.Հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանություն

6.Կադրային գործավարության վարում



Խորհրդատվություն



1.Բյուջեի պլանավորման վերաբերյալ

2.Հաշվապահական հաշվառման վերաբերյալ

3.Հարկային և հարակից օրենսդրության վերաբերյալ

4.Կազմակերպությունների կանոնադրություններ գրելու վերաբերյալ

5.Պայմանագրերի կազմման և կնքման վերաբերյալ



Փաստատղթերի պատրաստում



1. Իրավաբանական անձանց գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում

2. Մատակարարման, մարկետինգային և այլ առևտրային պայմանագրեր պատրաստում



Ինչու դիմել BAC CONSULTING ընկերությանը



Ոչ մեծ ընկերության գլխավոր հաշվապահը ստիպված է զբաղվել բազմապիսի գործերով` սկսած վճարման հանձնարարականների և հաշիվ ապրանքագրերի պատրաստումից մինչև հարկային և հաշվապահական հաշվետվությունների կազմում: Քիչ չէ այն ժամանակը, որ նա ծախսում է հարկային տեսչությունում, բանկերում և այլ հիմնարկներում, չկարողանալով խուսափել գործող բյուրոկրատական ապարատից: Այդ դեպքում ընկերությունը վճարում է գլխավոր հաշվապահին, որպես բարձրակարգ աշխատողի, մինչդեռ նա կատարում է մեծ որակավորում չպահանջող, սակայն ժամանակատար աշխատանք: Աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, աշխատողների նպատակաուղղված և պարբերաբար վերապատրաստումը, նորագույն հաշվապահական ծրագրերի կիրառումը հնարավորություն են ընձեռում BAC CONSULTING ընկերության հաճախորդներին կրճատել իրենց ծախսերը:

Վստահելով իրենց հաշվապահության վարումը BAC CONSULTING ընկերությանը, կազմակերպությունները`

1.Չեն վճարի հաշվապահի աշխատավարձի հիմման վրա հաշվարկվող սոց. վճարներ:

2.Տնտեսում են հաշվապահության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության, գրասենյակային գույքով, հաշվապահական ծրագրերով ապահովման ծախսերը:

3.Մշտապես կարող են օգտվել խորհրդատվական ծառայություններից:



Կարևոր փաստ է նաև այն, որ BAC CONSULTING ընկերության ներքին վերահսկողության շնորհիվ, բոլոր հաշվետվություններն անցնում են լրացուցիչ ստուգման փուլ բացառելու սխալները, հարկային վճարումների ավել կամ պակաս լինելը:

Հայտարարությունը ստեղծվել է 16, Հուլիս 2018
Օգտվողի հայտարարությունները