-
5 սենյականոց, Երևան, Փոքր Կենտրոն
Location
Kentron
Price
500 000 USD
Email
Phone
(+374) 91-281-010

(+374) 41-400-900
 
Բնակարան, 5 սենյականոց, Երևան, Փոքր Կենտրոն
Եկմալյան 1, բն. 36
5 սենյակ
200 մ2
հարկ 5/10 , նորակառույց
Բնակարանը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում, վերանորոգված է "Art Deko" ոճի մեջ՝ 18-րդ դարի և վերածննդի դարաշրջանի համադրությամբ՝ նորագույն բրենդային բարձրակարգ շինանյութով։ Առաստաղի բարձրությունը կազմում է 3.10 մ., ունի բետոնե ծածկեր։ Նախաշինարարական փուլում տան բոլոր պատերին փակցված են ձայնամեկուսիչ թաղանթներ։ Բնակարանն ունի իոնային լամպավորում Ֆրանսիական առաստաղների հետ համակցված, լուսավորությունն աշխատում է ռեվերսներով, իսկ վարդակները պատկանում են ՛՛Vilmar Golt" սերիային։ Մուտքի դուռը և փականները զրահապատ են փայտե երեսպատումով, երկկողմանի են և պատկանում են իսպանական "MCM", "Motorola" և "Pioneer" ֆիրմաներին։ Բնակարանի ամբողջ սալիկները, դեկորները և վարագույները, որոնք պատված են սվարովսկու քարերով և ոսկեզօծ են, բերված են ԱՄՆ-ից։ Ողջ հատակը տաքացվող է, իսկ մետլախները իսպանական են։ Ջեռուցվում է "BAXI" գազի կաթսայի միջոցով։ Բնակարանի ամբողջ պաստառները և ֆուրնիտուրները հանրաճանաչ "Roberto Cavalli"-ի արտադրության են, որոնք իրենց վրա կրում են սվարովսկու քարեր և բյուրեղներ։ Բնակարանի կոսմետիկ վերանորոգումը կատարվել է "Patina" ոսկեզոծմամբ բարձրակարգ դիզայներների և նկարիչ-ներկարարների աշխատանքով։ Բնակարանի 3 սենյակների հատակները պատված են "Վենգե", "Մերբաուն", "Գրաբ", "Կաղնե" և իտալակն "Մասսիվ" փայտի համադրությամբ։ Բնակարանում առկա են 2 սանհանգույց՝ 4 և 6 ք. մ. մակերեսով, որոնցից մեկում կա լվացքի մեքենա, իր չորացնող համակարգով և ջակուզի։ Ունի բաց պատշգամբ՝ 5 ք. մ. մակերեսով և փակ պատշգամբ՝ 15 ք. մ. մակերեսով, 2 հյուրասենյակ՝ 50 ք. մ. մակերեսով և 30 ք. մ. մակերեսով, 3 ննջարաններ, որոնցից 2-ի մակերեսը 20 ք.մ. է, իսկ երրորդինը՝ 15 ք. մ. մեկ նախասրահ՝ 13 ք. մ. մակերեսով, 1խոհանոց՝ 20 ք. մ. մակերեսով և 1 զգեստապահարանային սենյակ։ Ցանկության դեպքում 30 ք. մ. մակերեսով հյուրասենյակը կարող է կահավորվել և դառնալ 4-րդ ննջարան։ Բնակարանում անցկացված է անվտանգության և հակահրդեհային համակարգ, ունի ավտոկայանատեղի՝ 2 հատ։ Մոտակայքում գտնվում են "Մալիբու" սրճարանը, Մարգարյանի անվ. ծննդատունը, Շահումյանի անվ. դպրոցը, տարբեր սուպերմարկետներ,բանկի մասնաճյուղեր, հանգստի և ժամանցի վայրեր Բնակարանը ունի 4 ննջարան, վարձակալի ցանկության դեպքում հնարավոր է այն վարձակալվի 1 ննջարանով, 2 ննջարանով կամ 3 և 4 ննջարաններով։ Բնակարանը հնարավոր է վաճառվի ամբողջովին կահավորված, բնակարանի կահավորանքը պատկանում է հանրաճանաչ իտալական "Natuzzi" և "Nieri" իտալական ֆիրմաներին։
Rooms
5
Floor
5
Number of stores
10
Area
200m2
Wifi
Yes
With furniture
Yes
Conditioner
Yes
Announcement is created 13, December 2018